Լրահոս
Հասարակական
12:36
13.09.24
248

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոսեի 28 հասցեում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի։

Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել դեռևս անհայտ քաղաքացիներն միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են մոտ 4 կրակոցներ, որոնք օդ են արձակվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։