Լրահոս
Տարածաշրջան
23:25
20.04.23
200

Կրակել են Էրդողանի կուսակցության գրասենյակի վրա

Img default alt hy

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ադանայի գրասենյակի վրա կրակ են բացել։

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, կրակ արձակած անձը ձերբակալվել է, տուժածներ չկան:

Ապրիլին Ստամբուլում հարձակման են ենթարկվել նաև ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» և «Լավ» կուսակցությունների շենքերը:

Երկրի իշխող կուսակցությունում դա սադրանք են անվանել՝ չնահանջելու վճռականություն հայտնելով։

Նշենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրություններ: «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի թեկնածուն գործող նախագահ Էրդողանն է: