Լրահոս
Միջազգային
16:30
21.01.23
103

Կրակ՝ հրապարակում. կատաղի հակակառավարական ցույցեր են Պերուում

Պերուում ցուցարարները կրակի են տվել Սան Մարտին հրապարակում գտնվող պատմական շենքը: Զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներին զսպելու համար ներգրավվել են նաև Պերուի հատուկ ջոկատայինները: Մայրաքաղաք Լիմայում օր օրի ավելի կատաղի են դառնում հակակառավարական ցույցերը:

Փողոց դուրս եկածները պահանջում են երկրի նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականն ու Կոնգրեսի նոր ընտրություններ: