Լրահոս
Առողջապահական
23:30
20.01.23
235

Կոտրված ջերմաչափ. ինչ ռիսկեր կան մարդու առողջության համար

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ դասական՝ սնդիկով ջերմաչափերը տալիս են ջերմաստիճանի առավել ճշգրիտ ցուցանիշներ: Սակայն ապահովության առումով ռիսկեր կան։ Քանի դեռ սնդիկը գտնվում է ապակե կոլբայի մեջ, այն անվտանգ է մարդկանց համար, հակառակ դեպքում կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։

Ջերմաչափից սնդիկը ակնթարթորեն հայտնվելով հատակին, ընկնում է դժվար հասանելի վայրեր և վնասակար գոլորշի է արձակում։ Եթե ​​սնդիկը ժամանակին չհեռացվի սենյակից, ապա կառաջանա օրգանիզմի թունավորում՝ կուտակային թույնով։

Դասական՝ սնդիկով ջերմաչափը կարող է պարունակել մեկից երկու գրամ նյութ: Այս քանակությունը ապակե կոլբայի սահմաններից դուրս բավական կլինի տմարդու օրգանիզմը տարբեր աստիճանով թունավորելու համար. Սնդիկի թունավոր չափաբաժինը 0,4 մգ-ն է:

Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում այն ​​իրավիճակները, երբ նյութը գտնվում է փոքր և փակ տարածքում՝ առանց օդի թափանցման: 

Եթե սնդիկը վերացնելու միջոցներ չձեռնարկվեն, ապա այն կարող է աղտոտել մոտ 20 քառակուսի մետր տարածք։

Սնդիկից թունավորման առաջին ախտանիշները կարող են զգացվել թունավոր գոլորշիների ակտիվ ներշնչումից երկու ժամ անց:

Ախտանիշները հետևյալն են՝

մարմնի դող, թուլություն,

գլխապտույտ, գլխացավեր,

փորլուծություն, փսխում,

գիտակցության մթագնում,

մետաղի համ բերանում,

սրտի արագ աշխատանք:

Սնդիկից թունավորումը բուժելու համար անպայման է դիմել բժշկին։

Կոտրված ջերմաչափի սնդիկն ինքնուրույն հավաքելու դեպքում, մեծ է քրոնիկական թունավորում ստանալու հավանականությունը։ Տվյալ դեպքում նկատվում է տուժածների վիճակի կայուն վատթարացում, սկսում են քայքայվել բոլոր կենսական օրգանները՝ թոքերը, լյարդը, երիկամները, արյունատար անոթները, սիրտը, կենտրոնական նյարդային համակարգը, նկատվում է անպտղություն։

Հնարավոր չէ ինքնուրույն վերացնել թունավոր մետաղի արտահոսքի հետևանքները:

վնասված ջերմաչափի մասնիկները մաքրելու համար խստիվ արգելվում է օգտագործել՝

ցախավել, փոշեկուլ,

խոնավ կտորներ,

կենցաղային լվացող միջոցներ։

Նույնիսկ եթե սնդիկի տեսանելի մասնիկները հեռացվեն, նյութը կմնա դժվար հասանելի վայրերում՝ հատակի ճեղքերում, տախտակների տակ և այլն:

Թունավոր նյութի բոլոր մասնիկները գտնելու համար անհրաժեշտ կլինի զանգահարել հատուկ մասնագետի: Թունավոր գոլորշիները կարելի է հայտնաբերել միայն սնդիկի հաշվիչների մասնագիտացված համալիրի միջոցով:

Վտանգավոր նյութերի հետ վարվելու մասին գործող օրենսդրության համաձայն՝ խստիվ արգելվում է դրանք նետել կենցաղային աղբի տարաների կամ ջրի մեջ: