Լրահոս
Քաղաքական
15:39
17.08.25
226

Կոռուպցիան վխտում է ՔՊ-ականների շքեղ առանձնատների միջանցքներում. հետաքննություն

Նոր թանկարժեք սկանդալներ են հյուսվում ժողովրդի ծոցից ելած ՔՊ-ականների շուրջ: Այս անգամ ճոխություններով աչքի է ընկել Երևանի քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը, նրան կհիշեք հայտնի հարցազրույցով, որում Ավինյանը «համբալ» էր անվանել Օպելի վարորդներին: Հիմա քաղաքապետի հոր շքեղ դղյակն է հայտնվել լրատվամիջոցների օբյեկտիվում: Հետաքննող լրագրողներն են Սևանի ափին հետևել Ավինյանի հայրական տան շինարարությանը: