Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:00
03.06.23
128

Կոնկրետ քայլերի իրականացման հարցում են պայմանավորվել Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը

Արդյոք նորից կհավաքվեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները: Նման հանդիպման հնարավորությունը չէր բացառել Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը, մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո: Այդ ժամանակ որոշվել էր, որ երեք երկրների փոխվարչապետները կհանդիպեն ու կքննարկեն տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը: Ուրբաթ տեղի է ունեցել այդ հանդիպումը: