Լրահոս
Հասարակական
23:51
12.08.22
310

Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի

Img default alt hy

Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝  55-ամյա Ռ. Վ.-ի դին: 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ: 

Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է, քանի որ ինքնասպանության մասին ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն: 

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: