Լրահոս
Քաղաքական
23:11
16.10.25
856

Կոչուբաևին խոշտանգելով ձերբակալելն ու կալանքի տանելը չեն կարող փոխել իրականությունը․ Լևոն Քոչարյան

Img default alt hy

Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Քննիչներ, դատախազներ, դատավորներ, երբ ակնհայտ ապօրինի կերպով գործեր եք կարում և բանտարկում հոգևորականներին, իշխանություններին ընդդիմացող մարդկանց, պիտի նաև պատրաստ լինեք նրան, որ ձեզ իրավացիորեն ասվելու է այն, ինչ ասել է Ալեքսանդր Կոչուբաևը ձեր մասին։ Սա չափազանց օրինաչափ է և ասվում է հազարավոր սթափ մարդկանց կողմից։ Կոչուբաևին խոշտանգելով ձերբակալելն ու կալանքի տանելը չեն կարող փոխել իրականությունը։ Նիկոլները գալիս և գնում են, բայց ձեր արած ստորությունները դաջված են մնալու ձեր կենսագրության մեջ։