Լրահոս
Միջազգային
14:19
02.03.22
1 387

Կլիչկոն վատ լուր ունի․ հակառակորդը էլ ավելի է մոտենում մայրաքաղաքին

Img default alt hy

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ռուս զինվորականները առաջանում են դեպի Ուկրաինայի մայրաքաղաք։

«Բարեկամներ, սիրելի կիևցիներ, հակառակորդն ավելի ու ավելի է կենտրոնացնում ուժերը մայրաքաղաքի մերձակայքում: Գիշերը նրանք գնդակոծել են Սպիտակ եկեղեցին, մարտերը շարունակվել են Բուչայում և Գոստոմելում: Մենք պատրաստվում ենք և կպաշտպանենք Կիևը», - ասել է Կլիչկոն:

Նա նաև հորդորել է քաղաքի բնակիչներին չկորցնել ինքնատիրապետումը և չհավատալ ապատեղեկատվությանը։