Լրահոս
Միջազգային
11:37
28.02.22
1 846

Կիևում բնակվող ուկրաինացիները կարող են ազատորեն լքել քաղաքը․ ՌԴ ՊՆ-ն դիմել է ուկրաինացիներին

Img default alt hy

Կիևում բնակվող ուկրաինացիները կարող են ազատորեն լքել քաղաքը։

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ խաղաղ բնակիչները կարող են լքել Ուկրաինայի մայրաքաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով։ «Այս ուղղությունը բաց է և անվտանգ»,- ասել է Կոնաշենկովը։

Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ ռուսական ռազմական գործողությունը չի սպառնում խաղաղ բնակչությանը։ Զինված ուժերի (ԶՈՒ) նպատակը միայն ռազմական օբյեկտներն են։