Լրահոս
Միջազգային
19:02
02.03.22
323

Կիևի մարզում 10 ռուս զինվորական է ձերբակալվել 

Img default alt hy

Կիևի մարզում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի 10 զինծառայող է բերման ենթարկվել։
Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։

«Կիևի շրջանային դատախազության դատախազները, Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքի 615-րդ հոդվածի համաձայն, ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի 10 զինծառայողների, որոնք կասկածվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ ոտնձգություն կատարելու մեջ. Ուկրաինայի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով»,- ասվում է հաղորդագրության մեջ։