Լրահոս
Միջազգային
21:59
02.03.22
1 082

Կիևի, Մարիուպոլի և Խարկովի բնակիչները կարող են լքել քաղաքները անվտանգության միջանցքներով. ՌԴ ՊՆ

Img default alt hy

«Բոլոր քաղաքացիական անձինք, ովքեր ցանկանում են հեռանալ Մարիուպոլից, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող են դուրս գալ դեպի արևելք Մարիուպոլ-Շիրոկինո ճանապարհով:

Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև Կիևի բնակիչներին, ովքեր կարող են լքել քաղաքը Վասիլկովի ուղղությամբ:

«Ռուս զինվորականները որևէ կերպ խոչընդոտներ չեն ստեղծում խաղաղ բնակչության ելքի համար»,- ընդգծել է Կոնաշենկովը և հավելել, որ Խարկովից հարավ-արևմուտքում ևս կա միջանցք՝ Լյուբոտինի ուղղությամբ։