Լրահոս
Հայաստան
10:05
05.08.21
49

Խորհրդարանը Իշխան Սաղաթելյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ․ Ուղիղ

 

ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանը 4-րդ օրն է, ինչ  ընտրում է ղեկավարություն։ ԱԺ-ն ընդդիմադիր փոխնախագահի քվեարկությունը կավարտի այսօր, որից հետո կանցնի հանձնաժողովների նախագահների ընտրությանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանի երրորդ փոխնախագահը, ըստ օրենքի, ընդդիմության ներկայացուցիչ պետք է լինի: Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն են առաջադրել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

խորհրդարանի իշխանական թևն արդեն ընտրել է երկու փոխնախագահ, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արշակ Հակոբյանի:  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները բոյկոտել են ընտրությունը, ինչպես դա արել էին՝ խորհրդարանի նախագահ և առաջին փոխնախագահ ընտրելիս: