Լրահոս
Մշակույթ
13:33
08.01.25
363

ԿԳՄՍՆ-ն Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարը հետ է պահանջել

Img default alt hy

Սնուփ Դոգի համերգը չի կայանա։ Այդ մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, ամբողջ տարին բանակցել են, որ համերգը կայանա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են նախնական պայմանավորվածություններ։

«Պետք  է գործեն պայմանագրի դրույթները։ Նախատեսված ժամանակահատվածում, քանի որ համերգը տեղի չի ունեցել, մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»։