Լրահոս
Հասարակական
22:13
19.07.22
171

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանությու՝ միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար

Img default alt hy

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Դիմել ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշել է Մելիքբեկյանը։