Լրահոս
Քաղաքական
10:15
24.12.22
103

Արմեն Փամբուխչյանը՝ Ներքին գործերի նախարարի թեկնածու. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Այսպիսով, ըստ ընդունված նախագծի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

Այս օրերին շրջանառվում են նորաստեղծ Ներքին գործերի ապագա նախարարի տարբեր անուններ: Նրանց թվում է նաև ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարար Արմեն Փամբուխչյանը, ում ղեկավարած կառույցը լուծարվելու է: 

«ArmLur.am»-ն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից փորձեց ճշտել՝ նախարար Փամբուխչյանը նոր պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ: Ի պատասխան վերջինս նշեց.

«Ձեր բարձրացված հարցերի շուրջ քննարկում չի եղել»: Նշենք սակայն, որ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ քննարկումը ծավալվել է դեկտեմբերի 20-ին՝ ՔՊ վարչության նիստում և ներկաների մեծամասնությունը կողմ է եղել այդ տարբերակին:

Սակայն նկատենք, որ ամեն դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս նախկինի պես չի վստահում իր թիմակիցներից շատերին և դա է պատճառը, որ առաջիկայում պաշտոնանկություններ և նոր նշանակումներ կլինեն:Իսկ ոստիկանապետ Վահե Ղազարյանին վստահցրել է վարչապետը, որ հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը»: