Լրահոս
Սպորտ
15:45
22.01.23
111

Կցանկանայինք կրկին տեսնել Ռոնալդուին և Մեսսիին նույն առաջնությունում․ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Img default alt hy

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Իբրահիմ Ալլասիմը խոսել է ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի` սաուդյան լիգա հնարավոր տեղափոխության մասին։

«Այս պահին մենք ոչինչ չգիտենք Լիոնել Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին, թեև ես չեմ թաքցնում, որ որպես Սաուդյան Արաբիայի ֆեդերացիա մենք կցանկանայինք, որ նա խաղա մեր ազգային լիգայում։

Ֆեդերացիայի նպատակը միշտ մեր ֆուտբոլը բարելավելն է, և, իհարկե, մենք կցանկանայինք կրկին տեսնել Ռոնալդուին և Մեսսիին նույն առաջնությունում, բայց ճշմարտությունն այն է, որ հիմա մենք ոչինչ չգիտենք»,- Ալկասիմի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն պայմանագիր է ստորագրել «Ալ-Նասրի» հետ 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Պորտուգալացի հարձակվողն ակումբի կազմում իր նորամուտը կարող է նշել հունվարի 22-ին: