Լրահոս
Սպորտ
10:15
04.06.23
115

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Մեսսիին Փարիզում անցկացրած երկու մրցաշրջանների համար․ Ալ-Խելաիֆի

Img default alt hy

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին շնորհակալություն է հայտնել հարձակվող Լիոնել Մեսսիին այն բանից հետո, երբ ակումբը պաշտոնական հայտարարություն է արել մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստի հեռանալու մասին:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Լեո Մեսսիին Փարիզում անցկացրած երկու մրցաշրջանների համար:

Հիանալի էր «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր ֆուտբոլիստին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում տեսնել, երկու անընդմեջ Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոս նվաճելը և մեր երիտասարդ խաղացողներին ոգեշնչելը:

Նրա ներդրումը ՊՍԺ-ում և Լիգա 1-ում չի կարելի թերագնահատել, և մենք Լեոյին և նրա ընտանիքին մաղթում ենք ամենայն բարիք ապագայում»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Ալ-Խելաիֆիին ակումբի մամուլի ծառայությունը: