Լրահոս
Հայաստան
16:51
01.03.22
497

Կաթուցիչը գետնից վերցրել եմ, շատ է պատահում, որ գրպաններիս մեջ նաև սիգարետի մնացուկ եմ հավաքում․ Ավանի փոխթաղապետ

Img default alt hy

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանը «Aravot.am»-ի հետ զրույցում պարզաբանել է, թե որտեղից են իր գրպանում ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել կաթուցիչ (պիպետկա):

Ավելի վաղ «Shamshyan.com»-ը հաղորդել էր, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Ներսես Պողոսյանին և ևս մեկ քաղաքացու:

Ներսես Պողոսյանից հետաքրքրվել է լրագրողը՝ ինչու է մոտը կաթուցիչ պահում:

«Մոտս կաթուցիչ չեմ պահում, հարցը եկեք այսպես գոնե ձևակերպենք, ինչու է այդ պահին մոտս կաթուցիչ եղել կամ ոնց է մոտս հայտնվել, այդպես ավելի ճիշտ կլինի:

Դեպքի առաջին օրը` զբոսնելուց գետնից վերցրել եմ ու հաճախակի, երբ քաղաքում տեսնում եմ փողոցով քայլելիս՝ որտեղ ուզում է լինի, նմանատիպ բան, որ տեսնում եմ՝ վերցնում եմ, գցում եմ աղբարկղը, որ երիտասարդի ու պատանու ձեռքում չհայտնվի: Այդ անգամ վերցրել էի ու մոռացել գցել:

Շատ է պատահում, որ գրպաններիս մեջ նաև սիգարետի մնացուկ եմ հավաքում, որ ծխում եմ՝ աղբաման չի լինում, մնացորդը չեմ գցում գետնին, որովհետև էդ փողոցը մաքրում են տատիկներ ու պապիկներ, դրա համար վճարվում է բյուջեից:

Կաթուցիչ մոտիցս հայտնաբերելը չի նշանակում թմրանյութ պահել: Կաթուցիչը եղել է դատարկ, բայց օգտագործված»,- ասել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: