Լրահոս
Հասարակական
14:15
11.01.25
462

Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդատուն, տեսակցել նորածիններին և նրանց մայրերին (տեսանյութ)

Img default alt hy

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նախորդ տարի դեկտեմբերի 31-ին այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդատուն, հայտնում են Մայր Աթոռից:

Ծննդատան ղեկավարության ուղեկցությամբ Նորին Սրբությունը տեսակցել է բոլոր նորածիններին և նրանց մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության և երջանկության համար:

Օրհնությանն արժանացել են նաև ծննդաբերությանն սպասող կանայք։ Նորին Սրբությունը ծննդատանը նվիրել է Սուրբ Աստվածածնի սրբանկար։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը բոլոր նորածիններին ու նրանց մայրերին նվերներ է բաշխել: