Լրահոս
Հասարակական
17:30
18.08.25
74

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Img default alt hy

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սելիմ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձոր, Եղեգիս համայնք) իրականացվող ստուգման շրջանակներում, պարզել են, որ այն աշխատում է սանիտարական նորմերին անհամապատասխան։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Ի մասնավորի՝

- արտադրական շինության պատերի, դռների և առաստաղի մակերևույթները պատրատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստաված չեն եղել չներծծվող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է»: