Լրահոս
Հասարակական
18:00
20.04.23
104

Կասեցում՝ ավազի լվացման կետում

Img default alt hy

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանությանն ուղղված վերահսկողական դիտարկումները։

Արարատի մարզում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող «Կ. ՆԱՐԵԿ» ՍՊԸ-ում տեսուչներն արձանագրել են ապօրինի խորքային հորի շահագործում։

Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորի գործողությունը կասեցվել է։