-
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան
00:5314.06.26 -
Իրավական
Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան
23:3613.06.26 -
Իրավական
Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան
22:5713.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը. ի՞նչ է փոխվում Մերձավոր Արևելքում
22:3413.06.26 -
Հասարակական
52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
22:2213.06.26 -
Հասարակական
Նուբարաշենցիները համաձայն չեն, որ իրենց ձայները չեղարկվեն. պահանջում են վերաքվեարկություն
21:4313.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ Թրամփ
21:3013.06.26 -
Հասարակական
Ազատ խոսքը լռեցնելու փո՞րձ. Ալեն Ղևոնդյանը չի կարող հանրային գրառումներ անել ու հավաքների մասնակցել
21:0913.06.26 -
Հասարակական
Պետությունը մոռացե՞լ է Գավառի դաշտերում կարկուտի ու վարկերի տակ հաց ստեղծող մարդկանց
20:1913.06.26 -
Հասարակական
Կյանքի սպառնալիքներ է ստանում Անուշ Սեդրակյանը՝ մեսինջերով. ինչո՞ւ են փակում ԵՊՀ պատմական ամբիոնը
20:1113.06.26 -
Հասարակական
Եթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը
19:5913.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր ընտրություններ են պահանջում մարդիկ. ձայների վերահաշվարկն ամփոփում է ԿԸՀ-ն
18:3013.06.26 -
Հասարակական
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
18:1913.06.26 -
Հասարակական
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
18:0613.06.26 -
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
09:2513.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
09:2013.06.26 -
Միջազգային
Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
23:5612.06.26 -
Միջազգային
Իսրայելը փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը․ Արաղչի
23:4212.06.26 -
Միջազգային
Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Ռուբիո
23:3612.06.26 -
Հասարակական
Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
23:2112.06.26 -
Քաղաքական
Պուտինի շնորհավորել կամ չշնորհավորելը Փաշինյանին ոչ մի նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան
22:5612.06.26 -
Միջազգային
Նոր բնակավայրեր են գրավել ռուսներն Ուկրաինայում. հարյուրավոր դրոններ՝ Ռուսաստանի դեմ
22:5012.06.26 -
Միջազգային
Ֆիդանը Կատարի ԱԳ նախարարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները․ ՏԱՍՍ
22:4512.06.26 -
Իրավական
Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել
22:2512.06.26 -
Հայաստան
«Ինձ չպետք է ասեն՝ ինչ խոսամ». Գոհար Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտոնից
22:1612.06.26 -
Հասարակական
Տեղատարափ անձրևների արդյունքում Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք․ Սուրենյան
21:5912.06.26 -
Հասարակական
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է
21:4512.06.26 -
Քաղաքական
Իրենց անցկացրած ընտրության փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն․ Ռոբերտ Քոչարյան
21:1212.06.26 -
Քաղաքական
Ձեր նամուսին ա թքում, ժողովո՛ւրդ. ԿԸՀ-ն կքննարկի որոշ տեղամասերում վերաքվեարկության հարցը
21:0212.06.26 -
Իրավական
Դատի տալ ԿԸՀ-ին՝ «ապօրինի որոշման» համար. փաստաբանի առաջարկը՝ ընդդիմադիր ուժերին
20:5412.06.26 -
Հայաստան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 5-րդ ալիք, News.am և Yerevan.Today լրատվամիջոցներին
20:1512.06.26 -
Քաղաքական
Խունտան դուրս է եկել հետընտրական որսի․ Աբրահամ Գասպարյանը՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
20:0012.06.26 -
Քաղաքական
ԸԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները․ Գոհար Մելոյան
19:4612.06.26 -
Իրավական
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվեց․ դատախազության բողոքը մերժվեց․ «Ա1+»
19:4212.06.26 -
Քաղաքական
Տապալված ընտրություններ, որտեղ պարտվեց հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյանի գնահատականները
19:3012.06.26 -
Հասարակական
Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան
19:2012.06.26 -
Տնտեսական
Բերքի վրա նստած լաց է լինում գյուղացին. ռուսական արգելքն ու եվրոպական երազը
18:5712.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Խաղաղության հիմնադրամից 6,6 մլրդ եվրոն Կիևին հատկացնելու վերաբերյալ
18:3612.06.26 -
Քաղաքական
Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին
18:1512.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. քաղաքագետ
18:0012.06.26 -
Հասարակական
Փլուզված կամուրջը հնարավոր չէ՞ նորոգել. միակողմանի երթևեկություն՝ Երևան-Սևան ճանապարհի հատվածում
17:4912.06.26 -
Հասարակական
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են վանդալիզմի հետքերը
17:4612.06.26 -
Հասարակական
Սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ աշխատակիցներին. ի՞նչ են գտել Արեգնազ Մանուկյանի տանը քննիչները
17:1912.06.26 -
Հասարակական
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու
17:1412.06.26 -
Հասարակական
Փողոցները հեղեղվելու են մարդկանցով. «ձայների գողությունից» հետո քայլեր է սկսում Գագիկ Ծառուկյանը
17:0612.06.26 -
Հասարակական
Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»
16:4812.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետը ընդունել է Գերմանիայի եկեղեցական բարեգործական կառույցների ներկայացուցիչներին
16:3112.06.26 -
Հասարակական
Խայտառակ խախտումներ, ռեպրեսիա. «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքը
16:1512.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Խուժանություն, ձայների գողություն, ապօրինի ակտ. բողոքի ակցիա՝ ԿԸՀ-ի մոտ
15:3012.06.26 -
Հասարակական
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:2312.06.26 -
Հասարակական
Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան
14:5412.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը չի հաղթել. ընտրություններն ամբողջությամբ տապալված են. Սամվել Կարապետյան
14:1612.06.26 -
Հասարակական
Արմավիրում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
13:2212.06.26 -
Հասարակական
Դավթաշենում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով «Mercedes G»-ում. «Յաշիկը» դարձել է ոչ շահագործելի
12:4512.06.26 -
Հասարակական
Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն տեղեկությունների տարածումից․ Արցախի տեղեկատվական շտաբ
12:2112.06.26 -
Քաղաքական
Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի․ այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու․ Վարդանյան
11:3912.06.26 -
Իրավական
Բացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ)
11:0712.06.26 -
Հասարակական
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
10:4012.06.26 -
Մամուլի տեսություն
Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
10:0012.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»
09:3812.06.26 -
Միջազգային
Իտալիայի խորհրդարանն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը թույլատրող բանաձև
23:5611.06.26 -
Քաղաքական
Բաքուն մտահոգված է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործման անհնարինությամբ
23:3011.06.26 -
Միջազգային
Ֆրանսիան առաջարկում է ուժեղացնել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կալլասի դերը․ Reuters
22:1911.06.26 -
Հայաստան
Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
22:1311.06.26 -
Միջազգային
Սլովենիայի ԱԳՆ-ն չեղարկել է Նեթանյահուի և երկու նախարարների երկիր մուտքի արգելքը
22:0911.06.26 -
Քաղաքական
Ստոյկա կտար Գագիկ Ծառուկյանը. Փաշինյանը բացահայտ սպառնում է ընդդիմադիրներին ու դատավորներին
21:3911.06.26
Կարող եք հպարտանալ՝ Արան դեմքով թշնամին է եղել, չի նահանջել, առյուծի նման է կռվել
Aysor.am-ը գրել է․
Եթե Աբովյան քաղաքի քամիները չլինեն, որդուս խնկամանը երբեք դատարկ չի մնա, - ասում է 44-օրյա պատերազմում անմահացած, Արիության մեդալի արժանացած Արա Սաֆարյանի հայրը:

Արան առաջին կարգի շախմատիստ է եղել, անվճար հիմունքներով ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, ապա զորակոչվել բանակ:
Ֆիզիկայի, մաթեմատիկայի փայլուն գիտելիքների շնորհիվ Արային ընտրել են Հակաօդային պաշտպանության զորքեր, քույրն ասում է՝ Արան այդպես էլ չի համակերպվել «համակարգչի առջև» ծառայությանը, տենդագին ցանկություն ուներ դիրքեր բարձրանալու:
«Երդմնակալության արարողությանը, երբ գնացինք Արցախ, որոշել էինք համոզել Արային մնալ իր ծառայությանը, որը ոչ պակաս կարևոր էր դիրքայինից: Զինվորական ծանոթներից մեկն Արային ներկայացնում էր դիրքային ծառայության դժվարությունները, որպեսզի Արան հրաժարվի այդ մտքից: Այդ զրույցից մի քանի ժամ հետո Արան վրդովված ասում է՝ էդ մարդուն թվում էր՝ ինձ կարող է վախեցնել»:
Ի վեջո, Արային հաջողվում է հասնել նպատակին՝ տեղափոխվում է դիրքային ծառայության: Որոշ ժամանակ հետո անկարգապահությամբ աչքի ընկնող դիրքը օրինակելիների շարքին է դասվում Արայի շնորհիվ, Արան առաջադրվում է դիրքի ավագի:

Արա Սաֆարյանը մարտական մկրտությունը ստացել է Հադրութում, ուղին շարունակել Մարտունիում, ապա՝ հարազատ Շուշիում:
Հայրն ասում է՝ պարզվում է՝ որդիս առաջին օրերից թեժ մարտերի կիզակետում է եղել, շրջափակման մեջ են հայտնվել, իսկ մենք ոչինչ չենք իմացել: Արան միշտ շատ խաղաղ, հանգիստ էր խոսում, պատերազմի մասին ոչինչ չէր պատմում, թվում էր՝ ինքը պատերազմի մեջ չէ, բայց հետո հասկացանք՝ էդ մեզ էր պատերազմից հեռու պահում: Հարցնում էինք՝ հաց ուտու՞մ ես, պատասխանում էր՝ զինվորական գաղտնիք է:
Քույրը, կարծեք ինքն իրեն մեղադրելով, շարունակում է՝ մենք այնքան զուսպ էինք Արայի հետ հեռախոսազանգերի հարցում, որ երբ զանգում էր, հերիք էր իմանայինք՝ լավ էր, անջատում էինք, որ հանկարծ իրեն չվնասենք. մենք մեզ զրկեցինք Արայի հետ վերջին զրույցներից: Իսկ ինքը խոսել էր ուզում, այդ օրերին անգամ մայրիկին խոստացել էր, որ երբ գա միասին բժշկական կենտրոն են հիմնելու. պատերազմն Արայի համար վերջը չէր, կարծեք սկիզբ լիներ՝ հասուն կյանքի, վերաարժևորման:
Արան այնքան զուսպ է եղել պատերազմի մասին խոսելիս, որ ընտանիքն այդպես էլ չի իմացել՝ իրենց զավակը հատկապես որ գործողության համար է արժանացել Արիության մեդալի: Արային պատերազմի օրերին նաև ներկայացրել են լեյտենանտի կոչման, բայց տղան հրաժարվել է:
Մայրը պատմում է՝ մի օր որդու շիրիմի մոտ երկու երիտասարդ երկար կանգնել են, մայրը հարցրել է, թե ճանաչու՞մ են իր որդուն, պատասխանել են՝ մի քանի ժամ ենք տեսել, առյուծ տղա էր:

Արայի հայրն ասում է՝ ուզում էի գտնել լուսանկարի շանը, պարզվեց Հադրությում է մնացել
Պատերազմի օրերին Արայի ձայնը գրադի ձայնից բարձր է հնչել, չնայած հոգնածությանը, ուժասպառությանը՝ միշտ բարձր տրամադրությամբ է եղել, Արայի ներկայությունն արդեն շատերին ոգևորել է, ընդամենը 19 տարեկան, բայց արդեն այսքան քաջ ու հավասարակշռված տղան հոգատար վերաբերմունքով պաշտպանել ու ոգեկոչել է ինչպես նորակոչիկներին, այնպես էլ ՄՈԲ-ով եկածներին:
Ողջ մնացածները պատմում են՝ Արայենց գումարտակին տարել են Շուշի ու տպավորություն է, թե մոռացել են գոյության մասին. տղաներն օրերով առանց հաց ու ջրի, շրջափակման մեջ են մնացել:

Քույրն ասում է՝ հետո Արայի գրպանից քաղցրավենիք են գտել, դա ընդունել իբրև սփոփանք՝ եղբայրը գոնե ուտելիք է ունեցել, քաղցած չի մնացել: Մայրն ընդհատում է դստերը՝ ախր ջուր չի եղել, դրա համար քաղցրավենիքը չի կերել, որ շատ չծարավի, ապա միջամտում է հայրը՝ կարծեք չընդունելով դառը իրականությունը՝ ոնց ջուր չի եղել, հաստատ եղել է…
Արան զոհվել է պատերազմի վերջին մարտում՝ Շուշիիում, հայրն ասում է՝ եթե մեր տղաները չլինեին, թշնամուն կհաջողվեր Ստեփանակերտ մտնել, մեր տղաները պահեցին Ստեփանակերտը, հետո մի պահ լռում է, շարունակում՝ ոչ, թշնամին Ստեփանակետ էդպես էլ չէր մտնի, որովհետև չկար նման պայմանավորվածություն:
«Երկրի ղեկավարները թալանեցին ազգի սերուցքին, գողացան հայրենիքի հողը, կորցրինք մեծագույն հարստությունը, սա էր ամենամեծ, աններելի թալանը: Եթե մեր տղաներն այդ տարիքում այդպիսնն էին, պատկերացնու՞մ եք վերադառնալուց հետո որքան ուժեղ, լավը կլինեին: Կարծում եք՝ ղեկավարները ուզու՞մ են, որ այս հերոսական պատմությունները գրվեն. չէ՞ որ իրենց խնդիրը ազգի ոգին կոտրելն է, իրենք մեր տղաներին չսպանեցին, էդ մեզ սպանեցին, մեր ոգին թուլացրին: Դուրս եկեք փողոց՝ սա պարտված երկրի կյա՞նք է»:
Պատերազմի օրերին աղոթում ու խնդրում էի, որ որդիս վերադառնա, մեկ ամիս վայելեմ իր ներկայությունը, հետո ինձ էլ կյանքը պետք չէ: Հիմա թեև ֆիզիկապես կանք, բայց սա ապրել չէ, աղերս չունի կյանքի հետ: Օրերը հիմնականում որդուս շիրիմի մոտ եմ անցկացնում, միայն այստեղ է, որ հոգուս քաոսը խաղաղվում է, - ասում է Արայի հայրը:
Ընտանիքը չի չարացել, բայց դառնությունն անհաղթահարելի է, իրականությունն ավելի է վշտացնում: Հայրն ասում է՝ ցավը բուրգի նման է՝ գնալով մեծանում է, որովհետև սկզբում չգիտեի, որ որդիս առյուծի նման կռվել է, չգիտեի, որ որդիս վիրավոր ընկերոջն օգնել է, ապա ինքը վիրավորվել ու օգնող ձեռք չի եղել, մինչև այսօր միտքը, թե մեկը չի եղել, որ որդիս գոնե ցավից ձեռքը սեղմեր, հանգիստ չի տալիս:
Մարմինը գտնելուց հետո ասում էին՝ կարող եք հպարտանալ՝ Արան դեմքով դեպի թշնամին է եղել, չի նահանջել, չի փախչել:
«Պատերազմը, փաստորեն, բոլորին նույն դիմագիծն է տալիս, աչքերի նույն արտահայտությունը, եղբորս փնտրելիս որ հիվանդանոցում նկարը ցույց են տվել, ասել են՝ ճանաչում ենք, այստեղ եղել է, մինչդեռ չի եղել, պարզապես բոլոր տղաները նմանվել են իրար, երկու ամսում անճանաչելիորեն ծերացել են: Պատերամզի օրերի լուսանկարներին երկար նայում եմ՝ եղբորս գտնելու, ճանաչելու համար»:

Հյուրասրահի սեղանին դրված լուսանկարներից մեկում չորս երիտասարդ են՝ ուս ուսի. Արայի կողքին ընկերներն են՝ Իլյան, Կարենը, Զավենը, բոլորը քաջաբար զոհվել են: Արայի հայրն ասում է՝ ցանկություն, երազանք, ոչինչ էլ չկա, պարզապես ուզում է, որ գոնե Արայի ողջ մնացած ընկերները լիարժեք կյանքով կարողանան ապրել, մինչդեռ պատերազմից հետո շատերը կարծեք այդպես էլ վերադարձած չլինեն:
Զրույցի ամբողջ ընթացքում Արայի մայրը գրեթե չէր խոսում, միայն համեստորեն արցունքներն էր սրբում ու լացը կոկորդում սեղմում, որ ցավի ձայնը չլսվի, բայց զրույցի ավարտին հանկարծ շատ հավաք ձայնով պատմեց՝ Արայիս զոհվելուց ութ օր անց, երբ գրկեցի որդուս մարմինը, արյունահոսեց, ութ օր անց…:
Եթե Աբովյան քաղաքի քամիները չլինեն, Արա Սաֆարյանի շիրմաքարի մոտ դրված խնկամանը երբեք դատարկ չի մնա:
-
14:21
14.06.26
Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին
Կարդալ ավելին
-
14:06
14.06.26
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Կարդալ ավելին
-
13:20
14.06.26
Ուժեղ պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Կարդալ ավելին
-
12:54
14.06.26
Այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում․ Գագիկ Սուրենյան
Կարդալ ավելին