Լրահոս
Հասարակական
15:35
26.01.23
243

Կարո Փայլանը հայ-թուրքական սահմանից դիմել է Էրդողանին

Img default alt hy

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա այս մասին գրել է թվիթերի իր միկրոբլոգում:

«Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ նախագահ Էրդողանին՝

-Ինչո՞ւ չեք բացում սահմանը:

-Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում։

-Դուք չգիտե՞ք, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կփոխի մեր երկրի արևելքի ճակատագիրը», – գրել է Փայլանը: