Լրահոս
Հասարակական
21:10
21.10.25
158

Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի. Տեր Եսայի. News.am

Img default alt hy

Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Հովհանավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամ Ասատրյանի հայտարարությանը։

Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շարունակելու է իր ծառայությունն ու կիրակի օրը պատարագ է մատուցելու։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել էր, որ մասնակցելու է կիրակի օրը Հովհանավանքում կայանալիք պատարագին։ 

«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագի»,- նշված է Փաշինյանի գրառման մեջ։