Լրահոս
Հայաստան
10:54
03.03.22
177

Կառավարությունն այսօր աշխատանքից կազատի Սյունիքի մարզպետին

Img default alt hy

Կառավարության որոշմամբ՝ Մելիքսեթ Պողոսյանն ազատվելու է Սյունիքի մարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից», - ասված է որոշման մեջ: Այն ընդունվելու է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։