Լրահոս
Առողջապահական
10:44
28.01.23
96

Կարագի առողջ այլընտրանք. ինչպե՞ս ստանալ վիտամիններ

Img default alt hy

Միայն կարագով ուտելիք պատրաստելը ձանձրալի է և ոչ այնքան առողջարար: 

Եթե ​​ցանկանում եք կարգավորել ձեր սննդակարգը և սնունդն էլ ավելի համեղ դարձնել, ապա կարագը ժամանակ առ ժամանակ կարող եք փոխարինել առողջ այլընտրանքով: Տարբերակները շատ են, իսկ ընտրությունը կախված է խոհարարական նպատակներից և նախասիրություններից, գրել է Aysor.am-ը։

Ձիթապտղի յուղ

Կարագի ամենահայտնի և առողջարար այլընտրանքը ձիթապտղի յուղն է: Սակայն ձիթապտղի յուղը (ամենաբարձր կարգի) չպետք է օգտագործվի տապակելու համար և ենթարկվի ջերմային մշակման, քանի որ այդ դեպքում բոլոր օգտակար հատկությունները մի ակնթարթում կվերանան։

Եթե ​​պատրաստվում եք տապակել կամ թխել, ապա նախապատվությունը տվեք զտված ձիթապտղի յուղին։ Համային առումով այն ավելի պարզ է և զուրկ է այն յուրահատուկ բույրից, որն ունի էքստրա բուսական յուղը, բայց բաղադրության առումով այն մնում է շատ օգտակար և կարելի է տաքացնել՝ առանց սննդարար նյութերի կորստի վտանգի։

Ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը կբարելավի առողջությունն ու իմունիտետը։ Գիտականորեն ապացուցված է, որ այս մթերքը բարենպաստ ազդեցություն ունի սրտի և արյան անոթների վրա, կարգավորում է արյան ճնշումը, ամրացնում է ոսկորները, հանգստացնում է նյարդային համակարգը և երիտասարդացնում օրգանիզմը։

Կոկոսի յուղ

Կարագի մեկ այլ հիանալի այլընտրանք, որը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանին, կոկոսի յուղն է: Ընտրելիս ուշադրություն դարձրեք պիտակին, գնեք միայն օրգանական կոկոսի յուղ:

Այն ավելի քան 90%-ով բաղկացած է հագեցած ճարպաթթուներից, ինչը կոկոսի յուղը դարձնում է ջերմակայուն: Այն նաև պարունակում է լաուրիկ ճարպաթթու, որն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և պայքարում օրգանիզմում պաթոգեն բակտերիաների դեմ։ Սենյակային ջերմաստիճանում մնում է փափուկ և թարմ՝ բավականին երկար ժամանակ։

Գի

Առողջ ապրելակերպի և ճիշտ սնվելու սիրահարների համար այս յուղը հայտնություն է: Հնդկաստանում, որտեղից գալիս է այս յուղը, այն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև կրոնական արարողությունների, ինչպես նաև բուժական նպատակներով։

Գին լավացնում է մարսողությունը, ամրացնում է իմունային համակարգը, բալանսավորում  լյարդի և աղիների աշխատանքը, առույգացնում է և հանգստացնում: Հնդկական այս յուղն ունի ախորժելի սաթի գույն և հետաքրքիր, թեթևակի կարամելային համ:

Սալ

Կարագի փոխարեն երբեմն կարելի է օգտագործել նաև խոզի ճարպ,բայց դրա բաղադրությունն ուղղակիորեն կախված է կենդանուն տրված կերի որակից։ Խոզի ճարպով կարող եք տապակել միս, թռչնամիս, ձուկ և պատրաստել նույնիսկ նրբաբլիթ:

Ավոկադո

Ավոկադոն կարագի ևս մեկ հիանալի այլընտրանք է: Հյուսվածքով և սննդային արժեքով այս երկու ապրանքները շատ նման են, բայց էկզոտիկ այս մրգի յուղը ավելի առողջարար է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ պոլիչհագեցած ճարպաթթուներ, որոնք պատկանում են առողջ ճարպերի կատեգորիային։

Յոգուրտ

Ճիշտ պատրաստված բնական յոգուրտը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր (կալցիում, մագնեզիում) և այլ արժեքավոր նյութեր, որոնք ամրացնում են իմունային համակարգը, նորմալացնում նյութափոխանակությունը և բարելավում աղիքային միկրոֆլորան: Նման յոգուրտը հատկապես լավ կհամադրվի ձկան, խմորեղենի, կամ աղցանների հետ։