Լրահոս
Կրթություն և գիտություն
18:03
27.10.21
121

Կապրենք՝ կտեսնենք. Պայքար է գնում համավարակի հետ. Դումանյան

Img default alt hy

Հույս ունեմ, որ շուտով հնարավոր կլինի, որպեսզի ուսումնական հաստատությունները կրկին վերադառնան առկա ուսուցման։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ հստակ չնշելով որևէ ժամկետ։ 

«Օրեր առաջ հանրակրթական դպրոցներում արձակուրդները երկարաձվեցին և առողջապահության նախարարի կողմից հորդոր եղավ բուհերին` հնարավորության դեպքում անցել հեռավար ուսուցման։ Դժվար հարց է, մենք դեռ չենք կարող ասել, թե ինչպես կկազմակերպվի հետագա ընթացքը, այդ հարցն այսօր հստակ և սպառիչ պատասխան չունի»,– ասաց ԿԳՄՍ նախարարը և շեշտեց, որ իրավիճակն այս օրերին անկանխատեսելի է։

Նա հույս է հայտնեց, որ շուտով հնարավոր կլինի, որ ուսումնական հաստատությունները կրկին վերադառնան առկա ուսուցման։