Լրահոս
Հասարակական
20:43
09.08.22
149

«Կապիկի ծաղիկի» կասկածներ՝ Հայաստանում. սահմանային անցակետերում հսկողությունն ուժեղացված է

Հայաստանում կապիկի ծաղիկի կասկածանքով մի քանի քաղաքացուց փորձանմուշներ են վերցրել: Լաբորատոր քննությունը պարզել է, որ ճանփորդությունից վերադարձած մեր հայրենակիցները վարակված չեն:

Նրանք բժիշկներին են դիմել՝ մարմնի վրա ցանի պատճառով, ինչը վիրուսի ախտանշաններից մեկն է: Առողջապահության նախարարության ներկայացուցիչն այսօր «Հայլուր»-ի թղթակցին վստահեցրել է՝ Հայաստանում կապիկի ծաղիկն ախտորոշող թեստերի պակաս չկա և կասկածելի բոլոր դեպքերը հետազոտում են: