Լրահոս
14:30
19.04.23
126

Կանխվել է Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհի տարածումը

Img default alt hy

Ապրիլի 18-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկակար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհ է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական մարտական երեք հաշվարկ, պարեկային ծառայության և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներ։

Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 18։05-ին։ Հրդեհը չի տարածվել հարակից անտառածածկ հատված, տուժածներ չկան։