Լրահոս
Իրավական
15:05
18.04.23
115

Կան անհերքելի ապացույցներ, որ էդ թուրքն ա սպանել.մանրամասներ սյունեցի 56-ամյա պահնորդի սպանությունից

Այսօր «Հայլուրը» զրուցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված անվտանգության աշխատակցի փեսայի հետ: Նա ասել է, որ «կան անհերքելի ապացույցներ, որ էդ թուրքն ա սպանել»: 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանի հազարատը նշել է՝ քանի որ սպանության գործով նախաքննություն է ընթանում, չի կարող շատ մանրամասներ հայտնել, բայց վստահեցրել է՝ անհերքելի ապացույցներ կան, որ սահմանախախտ ադրբեջանցին է սպանել Մելիքսեթյանին: Նրան սպանության վայրում առաջինը որդին է հայտնաբերել: