Լրահոս
Իրավական
18:10
21.10.25
94

Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս երկու անձ

Img default alt hy

Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս երկու անձ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի քննչական կոմիտեից: 

«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնեցի ՔԿ-ից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2 ամիս ժամկետով  կալանավորվել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին ևս 7 անձ, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեիում քրեական վարույթ է նախաձեռնվել կաշառք պահանջելու-ստանալու հոդվածով։