Լրահոս
Միջազգային
17:00
14.08.22
180

Կահիրեի եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել

Img default alt hy

Եգիպտոսում առնվազն 41 մարդ է զոհվել եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Եգիպտոսի ղպտիական եկեղեցին, վկայակոչելով առողջապահական մարմիններին, հայտնել է , որ առնվազն 41 մարդ է զոհվել Կահիրեի եկեղեցում բռնկված հրդեհի պատճառով։

Ավելի վաղ կիրակի օրը Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Գիզա քաղաքում: Տաճարում հավաքվել է հինգ հազար մարդ։ Հրդեհը բռնկվելուց հետո հրմշտոց է եղել։