Լրահոս
Քաղաքական
12:11
15.10.25
618

«Կադրեր՝ «Առաջ» աջակենտրոն կուսակցության հիմնադիր համագումարից». Սևակ Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել

Img default alt hy

Վաղարշապատի սպասվող ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարից և գրառում արել։

Նա, մասնավորապես, նշել է. «Կադրեր՝ «Առաջ» աջակենտրոն կուսակցության հիմնադիր համագումարից, որտեղ բոլորիս կողքին էր նաև իմ լուսահոգի ընկերը` Հովհաննես Հարությունյանը:

Հանդիսանում եմ կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահը»։

Նշենք, որ «Հաղթանակ» դաշինքում ընդգրկված են ՀՅԴ–ն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Սևակ Խաչատրյանը «Առաջ» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահն է։

Հիշեցնենք, որ Էջմիածնում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16–ին։