Լրահոս
Հասարակական
22:50
11.08.22
194

Ջուր չկա, բերք չկա. Արարատյան դաշտին անապատացում է սպառնում

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է մեր երկրում: Իրաքից արևադարձային տաք օդ է ներթափանցում Հայաստան, այսօրվանից մինչև օգոստոսի 16-ը ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճան, կհասնի +42-ի:

Ոռոգման սեզոնին անապատացման վտանգի առաջ են մնացել Արարատի գյուղերում: Դիմիտրովում մեր թղթակցին պատմել են, որ ստորգետնյա ջրերի մակարդակը իջել է, իրենց փորած հորերում ջուրը ցամաքում է: