Լրահոս
Հասարակական
16:05
01.03.22
197

Ջանջուղազյանն օրինական է համարում ոստիկաններով, կարմիր բերետավորներով Փաշինյանի շրջելը

Img default alt hy

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն կառավարությունից դուրս մի քանի մետր էլ ոտքով չի գնում ու նրան ուղեկցում են հարյուրավոր ոստիկաններ, կարմիր բերետավորներ ու ծառայողական մեքենաներ:

«Այս ամենը ենթադրում է ֆինանսական մեծ միջոցների վատնում. ընդամենը երեկ՝ ժամը 18:00-ին մոտ, Դեմիրճյան փողոցում ու նրան հարակից այգում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ, ոստիկաններ ու կարմիր բերետավորներ էին հավաքված ու ակնհայտ էր՝ Փաշինյաննն Ազգային ժողով էր գալիս»,- հայտարարել է պատգամավորը:

Նա Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվել է՝ ինչպես է գնահատում այդ ծախսերի օրինականությունն ու արդյունավետությունը:

Ատոմ Ջանջուղազյանն էլ արձագանքել է, որ «միջոցները վատնվում են» գնահատական տալու համար, առնվազն պետք է հիմնավորում ունենալ ու բացատրություն, թե ինչու են միջոցները համարում վատնում:

«Այն, ինչ տեղի է ունենում, այլ ճանապարհ, քան, պետական բյուջեում արտացոլելով, այդ ծախսերի իրականացումն է, չկա, ընդ որում, այդ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեում ու իրականացվում են պետական բյուջեի շրջանակում: Թե որքանով են օրինական, կարծում եմ՝ այս պատասխանով այդ մասն ավարտվեց», - ասել է նա:

Կյուրեղյանը հստակեցրել է հարցը՝ որքանո՞վ է օրինական որևէ քաղաքական ուժի ղեկավարի հանդիպումը իր քաղաքական թիմի հետ կազմակերպելու համար ապահովել անվտանգությունը պետական միջոցներով:

Ջանջուղազյանն ընդգծել է՝ ուղիղ պատասխանեց ու հիմնավորեց, թե ինչու է օրինական:

«Ես ավելի կոնկրետ պատասխան կդժվարանամ տալ ու ասում եմ շատ ուղիղ՝ այո, օրինական է»,- եզրափակել է Ջանջուղազյանը: