Լրահոս
Քաղաքական
23:52
19.02.25
347

Իտալիայի Սենատը ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված» բանաձև

Img default alt hy

Ալեն Սիմոնյանը X-ի իր միկրոբլոգում հայտնում է.

«Րոպեներ առաջ Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով, ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին» բանաձևը:

Շնորհակալ եմ մեր իտալացի գործընկերներին այսօրվա քննարկումների, հանդիպումների և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար»։