Լրահոս
Միջազգային
15:50
02.01.25
1 127

Իսրայելը ռմբակոծել է Գազայում հումանիտար գոտին․ կան զոհեր և վիրավորներ

Img default alt hy

Հունվարի 2-ի առավոտյան, իսրայելական ավիահարվածի հետևանքով առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային ճամբարում, հայտնում է Reuters-ը:

Բժիշկների փոխանցմամբ՝10 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, մահացել են ալ-Մավասիի վրանում, 15 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ավիահարվածի հետևանքով զոհվել են նաև Գազայի ոստիկանության վարչության գլխավոր տնօրեն Մահմուդ Սալահը և նրա օգնական Հուսամ Շահվանը: