-
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26 -
Սփյուռք
Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
18:2509.07.26 -
Քաղաքական
Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
18:2009.07.26 -
Հասարակական
Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
18:0909.07.26 -
Հասարակական
Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
18:0409.07.26 -
Քաղաքական
«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել Կարապետյան
17:2709.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
16:5009.07.26 -
Միջազգային
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին
16:1509.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել Կարապետյան
16:0009.07.26 -
Իրավական
Չարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներ
15:2609.07.26 -
Քաղաքական
Բոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում է
15:0009.07.26 -
Միջազգային
14 զոհ, 78 վիրավոր․ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ
13:2209.07.26 -
Հասարակական
Սոված գայլերը հարձակվել են մի քանի ուղղությամբ. 2 տարեկան երեխան հրաշքով է փրկվել
13:1509.07.26 -
Միջազգային
Թրամփը փոխել է օդանավը և իջեցնում է վարագույրները. ինչի՞ց և ինչո՞ւ է նեղված ԱՄՆ նախագահը
13:1509.07.26 -
Միջազգային
Իրանը Թրամփի հայտարարությունը որակում է որպես հուշագրի չպահպանման խոստովանություն
13:0109.07.26 -
Հայաստան
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
12:3809.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ եք «թուրքը» ընդգծում. Փաշինյանը՝ հրապարակված սկանդալային ձայնագրության մասին
12:3309.07.26 -
Քաղաքական
Ես էդ տեսանյութը չեմ տեսել. Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին
12:1009.07.26 -
Հասարակական
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ նրանք պարզաբանումներ են պահանջում
11:2409.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ ՀՀ Սահմանադրությունից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները․ Բայրամով
11:1909.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ ՖԻՖԱ-ում. ԵԽ պատգամավորները պահանջում են հետաքննել ՖԻՖԱ-ի նախագահի գործողությունները
11:0009.07.26 -
Քաղաքական
«Իմ խիղճը հանգիստ է». Գագիկ Ծառուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին
10:4509.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացվում․ Բայրամով
10:3309.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Գործընթացն ընթացքի մեջ է». Բայրամովը՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի մասին
10:2309.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածների մասին
10:1909.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:4209.07.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
09:3809.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ»
09:3409.07.26 -
Մամուլի տեսություն
Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»
09:2509.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:2009.07.26 -
Մամուլի տեսություն
Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»
09:1509.07.26 -
Հասարակական
Հորդառատ անձրևի պատճառով սելավաջուրը լցվել է Գյումրու Աբովյան փողոցում գտնվող տներից մեկը
23:2908.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում. հարձակում՝ Կիևի վրա, տագնապ՝ Օդեսայում
23:1808.07.26 -
Քաղաքական
Սկանդալ՝ Հայաստանի շուրջ. ռուսական շոուում Փաշինյանի ձայնով զանգել են ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարին
22:2508.07.26 -
Հասարակական
Սյունիքում գայլի հարձակումից վնաuվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից
22:1208.07.26 -
Հասարակական
Վախեցնելով, ֆիզիկական ուժ կիրառելով ներխուժել են. վթարային վիճակ է ստեղծվել Ծառուկյանի գործարանում
21:3608.07.26 -
Հասարակական
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա
21:2008.07.26 -
Միջազգային
Մակրոնի ուռած աչքերը, Թրամփի մեծ հիասթափությունը և Էրդողանի ճարպկությունը. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21:1208.07.26 -
Միջազգային
Իրանն զգուշացնում է ԱՄՆ-ին ու հարցեր ունի՝ Հայաստանին. Թեհրանի գլխավոր մեսիջները
21:0408.07.26 -
Հասարակական
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
21:0008.07.26 -
Հասարակական
Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է և բոլոր ժամանակներում ճիշտ է․ Բագրատ Սրբազան
20:4208.07.26 -
Իրավական
«Դիշովի» քայլ, «այլանդակություն». Ծառուկյանի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել
19:5408.07.26 -
Իրավական
Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը
19:1708.07.26 -
Միջազգային
Նրանք տականք են, գժվել են. հարվածից հետո Թրամփը կոշտ է խոսում Իրանի հետ ու կանչում է բանակցողներին
19:0408.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
17:4508.07.26 -
Հասարակական
Հորս թողած հետքն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
17:3808.07.26 -
Հասարակական
Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
16:2708.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ-ն վերադարձրել է նրա վերաբերյալ միջնորդությունը
15:5408.07.26 -
Քաղաքական
Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են
15:1908.07.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել դաշինքի անդամների հանդիպում
15:0208.07.26 -
Հասարակական
Մալաթիայի թաղապետարանի մոտ «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին
13:4908.07.26 -
Քաղաքական
Սխալվում է Նիկոլ Փաշինյան, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ․ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
13:3208.07.26 -
Հասարակական
Նորագավիթում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահասին․ վերջինս հոսպիտալացվել է
13:2408.07.26 -
Տարածաշրջան
Հզոր պայթյուններ՝ Հորմուզի նեղուցում, ԱՄՆ-ը հարվածել է Ղեշմ կղզուն. բացառիկ մանրամասներ՝ Իրանից
13:0708.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. կանխվել է հրդեհի տարածումը
12:5908.07.26 -
Տարածաշրջան
Գիշերը հզոր պայթյուններ են եղել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Ղեշմ կղզում (Տեսանյութ)
12:1708.07.26 -
Քաղաքական
Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյան
12:0908.07.26 -
Տարածաշրջան
Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան». Խալիլ Շիրղոլամի
11:1308.07.26 -
Հասարակական
Այսօր՝ ժամը 15:15-ին, աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո. Ազիզյան
11:0008.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր
10:4508.07.26 -
Հասարակական
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով
10:3208.07.26 -
Հասարակական
Բանաստեղծի պոետ որդու մշտական ներկայությունը. Վաչագան Մանուկյանի կիսանդրին՝ իրենց տան բակում
10:1908.07.26 -
Մամուլի տեսություն
ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»
10:0108.07.26 -
Մամուլի տեսություն
Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
09:5608.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ»
09:5008.07.26
Իսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ․ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է․
«Հունվարի 27-ին իսրայելական i24NEWS միջազգային հեռուստաընկերությունը հեռարձակեց կես ժամանոց կեղծիքներով լի մի հաղորդում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները փառաբանելու և Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չուներ լրագրության հետ, և ամեն ինչ առնչվում էր Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» հետ։
Ահա հատվածներ հեռուստահաղորդումից, որը ես սղագրել եմ: Իմ մեկնաբանությունները ներկայացված են փակագծերում.
Հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցումերմանը, ասաց. «Ադրբեջանն ունի խնդրահարույց հարևաններ, հատկապես Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը հյուսիսում և Այաթոլլա Ալի Խամենեիի Իրանը հարավում:
Այդուհանդերձ, նրա գլխավոր պատմական թշնամին մեկ այլ հարևան է՝ Հայաստանը, քրիստոնյա մեծամասնություն ունեցող մի երկիր, որը բախվել է Ադրբեջանի հետ երկու խոշոր պատերազմներում՝ պատճառելով հազարավոր զոհեր:
1991 թվականին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում Ռուսաստանի աջակցությամբ [առաջին սուտը] Հայաստանին հաջողվեց սահմանային գոտում գրավել 10 հազար քառակուսի կիլոմետր` Լիբանանի տարածքի չափ։
Պաշտոնական նպատակը բուֆերային գոտի ստեղծելն էր։ Ադրբեջանի համար 2020 թվականը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակի տարի էր։
Նախագահ Իլհամ Ալիևի բանակը վերանվաճեց հայերի կողմից գրավված բոլոր տարածքները [երկրորդ սուտը], սակայն պարզվեց, որ տասնյակ գյուղեր և փոքր քաղաքներ ամբողջությամբ ավերված են և ականապատված [երրորդ սուտը]։ Այդպես էր Խոդաֆարինի շրջանում՝ Իրանի սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Արաքս գետի ափին։
Այս համատեքստում, Իրանը աջակցեց Հայաստանին [չորրորդ սուտը], իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին»։
Լրագրողը հարցազրույց ունեցավ Ադրբեջանի կրոնական հարցերի նախարար Մուբարաք Քուրբանլիի հետ, որն ասաց. «Հայաստանը գրավել է մեր հողերը [հինգերորդ սուտը]։ Անցյալ պատերազմում նրանց հաղթելու համար մեր բանակից հսկայական հերոսական ջանքեր պահանջվեցին։
Ադրբեջանական ժողովուրդը գիտի, որ այս պատերազմի ժամանակ Իրանը եղել է Հայաստանի կողքին [վեցերորդ սուտը]։ Այսպիսով, դուք կարող եք հասկանալ այս տհաճ զգացմունքները ոչ թե ժողովրդի, այլ իրանական վարչակարգի նկատմամբ...
Իրանը նախատում է Իսրայելին, կարծես թե ուղղափառ իսլամ տեսանկյունից: Բայց որտե՞ղ էր Իրանը 30 տարի, երբ Հայաստանը, խախտելով բոլոր միջազգային օրենքները [յոթերորդ սուտը], գրավեց ադրբեջանական հողերը, այդ թվում՝ Իրանի սահմանը։ Ինչո՞ւ էր Իրանը լռում այն ժամանակ» [ութերորդ սուտը]։
Հաղորդավարը շարունակեց. «Վերջապես հրադադարը ձեռք բերվեց Վլադիմիր Պուտինի ջանքերով: Բաքվում ազատագրման տոնակատարության ժամանակ բանակը ցուցադրեց Իսրայելից ձեռք բերված հարձակողական անօդաչու սարքերը, որոնք մեծ կորուստներ պատճառեցին հայկական ուժերին [հայերի սպանության մասին ամոթալի պարծենկոտություն]:
Բաքվի կառավարության ազդեցիկ մարդկանցից մեկը Հիքմեթ Հաջիևն է՝ նախագահ Ալիևի գլխավոր խորհրդականը և նրա արտաքին քաղաքականության ռազմագետը։ Նա հայտարարեց, որ Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որը 1991 թվականին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը և հրապարակեց լուրեր, որոնք զայրացրեցին Թեհրանին»։
Հաջիևն ասաց. «Ադրբեջանի նախագահը և Ազգային խորհրդարանը որոշում են կայացրել Իսրայելում Ադրբեջանի Հանրապետության լիարժեք դեսպանություն բացելու մասին, և Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմամբ կկարողանանք նոր մակարդակի հասցնել Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը»։
[Հաջիևը չի նշել, որ նախագահ Ալիևը՝ Իսլամական պետությունների արձագանքից վախենալով, Ադրբեջանը Թել Ավիվում դեսպանություն բացեց միայն 2022 թվականին՝ գրեթե 30 տարի անց այն բանից հետո, երբ Իսրայելը բացել էր իր դեսպանատունը Բաքվում 1993 թվականին: Ապա, իսլամական պետությունների բացասական արձագանքը մեղմելու համար, Ադրբեջանը բացեց իր ներկայացուցչական գրասենյակը Ռամալայում, Արևմտյան ափին]:
Լրագրողն այնուհետև հավելեց. «Որքան սերտ են Բաքվի և Երուսաղեմի ռազմավարական հարաբերությունները, այնքան Թեհրանը սպառնում է երկու երկրներին։ Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակած տեսանյութում հստակ սահմանվում էր, որ Երուսաղեմի Ալ-Աքսա սուրբ մզկիթ տանող ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաքով։
Առաջին անգամ է, որ Թեհրանը սպառնում է երկու երկրներին՝ ասելով, որ «դուք փորում եք ձեր գերեզմանները։ Ցանկացած ոք, ով մարտահրավեր կնետի Իրանին, կկործանվի»:
Թեհրանը նաև հարձակվում է Իսրայելի նոր արաբ գործընկերների վրա, որոնք պաշտպանում են Աբրահամի համաձայնագրերը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Մարոկկո և նույնիսկ Սաուդյան Արաբիա... Սա աշխարհի ամենապայթյունավտանգ սահմանն է։
Այս կողմից մենք գտնվում ենք Ադրբեջանում, որը աշխարհիկ մահմեդական երկիր է, Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, և այնտեղ մենք կարող ենք տեսնել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը, որը ԱՄՆ-ը և Իսրայելը համարում է որպես «մեծ սատանա և փոքր սատանա»:
Ըստ Իրանի՝ Երուսաղեմի ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվով։ 2022 թվականի հոկտեմբերին Իրանի բանակը որոշեց ահաբեկման գործողություն սկսել Ադրբեջանի դեմ՝ հյուսիսային հարևանին մեղադրելով Իսրայելի գործակալ լինելու մեջ։
Հազարավոր իրանցի զինվորներ տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով և ռազմական բեռնատարներով անցան Արաքս գետը երկու պետությունների սահմանին։ Իրանական բանակը նաև հարյուրավոր դեսանտայիններ իջեցրեց սահմանային շրջանում։ Առկա էին ռազմական զորավարժությունների տասնյակ տեսանյութեր, որոնք կրկին ու կրկին ցույց էին տալիս նրանց հրթիռների թիրախը՝ Հրեական պետության Դավթի աստղը:
Թեհրանը մատնանշում է Բաքվի և Երուսաղեմի միջև աճող կապերը»: Այնուհետև ցուցադրվում է մի տեսանյութ, որտեղ իրանցի գեներալն ասում է. «Մենք շրջվում ենք Արաքս գետի հատման վայրում՝ Ադրբեջանի հետ սահմանին, որպեսզի մեզ լուրջ վերաբերվեն։ Մենք չենք ընդունում մեր հարևանությամբ սիոնիստների ներկայությունը»։
i24NEWS-ի հաղորդումը շարունակեց. «Զորավարժությունների մեծ մասը տեղի է ունեցել գետի իրանական կողմում, սակայն երբեմն եղել են օդային և ցամաքային ներթափանցումներ Ադրբեջանի տարածք:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է իրանցի գեներալներին թվիթերյան գրառմամբ, որը զայրացրել է Թեհրանին՝ մի լուսանկար, որտեղ Ադրբեջանի ղեկավարը գրկախառնված է իսրայելական Harop տիպի կամիկաձե անօդաչու թռչող սարքի հետ։ Ադրբեջանը SkyStriker և LORA անօդաչու սարքերը գնել է իսրայելական Elbit և Israel Aerospace Industries ընկերություններից»:
Այնուհետև լրագրողը հարցազրույց է վարել իսրայելցի նախկին նախարար Էֆրայիմ Սնեհի հետ, որը ներկայացվում է որպես «Իսրայելի և Ադրբեջանի միջև դաշինքի ճարտարապետ»: Նա ասաց.
«Ես գիտակցում էի բարեկամ Ադրբեջանի կարևորությունը՝ նկատի ունենալով Իրանին շատ մոտ լինելը և այն փաստը, որ Իրանի մեծ մասը ադրբեջանական է [իններորդ սուտը]։ Կարծում էի, որ սա այն դեպքն է, որ մենք պետք է հաստատենք ամուր, առողջ կամուրջ Իսրայելի և Ադրբեջանի միջև... Ադրբեջանական ժողովուրդը մեծ դեր է ունեցել նացիստական Գերմանիայի դեմ մղվող պայքարում: «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ Հիտլերի դեմ պատերազմի դուրս ելած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ տուն չվերադարձան։ Նրանք ընկան Եվրոպայի և Գերմանիայի մարտադաշտում։
Եվ սա այնպիսի բան է, որը հրեան երբեք չի կարող մոռանալ: Մենք միշտ երախտապարտ ենք Ադրբեջանին՝ նացիստների պարտության մեջ ունեցած ավանդի համար»։ [Տասներորդ սուտը։ Կարծես, Իսրայելի նախարարը տեղյակ չէ, որ 70 հազար ադրբեջանցիներ կռվել են հանուն նացիստական Գերմանիայի, որոնք մասնակցել են Վարշավայի ապստամբության ճնշմանը։ Հիտլերն այդ ադրբեջանցիներին անվանել է իր վստահելի դաշնակիցները]։
Հաղորդավարը շարունակեց. «700 կիլոմետրանոց սահմանով մեր ճամփորդության ընթացքում մենք տեսանք, որ իսրայելական այլ տեխնոլոգիաներ են օգտագործվում իրանական կողմը հսկելու համար, օրինակ՝ բարձր ճշգրտության տեսախցիկներ և շատ արդիական էլեկտրոնային սենսորներ:
Մի քանի աղբյուրների համաձայն՝ այս համակարգերն աջակցում են հատուկ ստորաբաժանումների և իսրայելական գաղտնի գործակալների կողմից իրականացվող գործողություններին, որոնք ներթափանցում են Իրան՝ պայքարելու նրա միջուկային նախագծերի դեմ։ Ըստ միջազգային մամուլի՝ դա նուրբ վիրաբուժական պայքար է։ Իսրայելը մշտապես պահում է իր ռազմաօդային ուժերի օդաչուներին Ադրբեջանում, ինչպես նաև մի քանի F-35 [ԱՄՆ] կործանիչներ՝ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռները, որոնք համարվում են մոլորակի ամենաարդիական ինքնաթիռները:
Իրանական զորավարժություններից հետո F-35-ը, ըստ երևույթին, ներթափանցեց Իրանի օդային տարածք՝ գնահատելու իր հակաօդային համակարգի արդյունավետությունը»: [Եթե դա ճիշտ է, ուրեմն սա հստակ խոստովանություն է, որ Իսրայելը խախտել է ԱՄՆ-ի հետ F-35-ներն այլ երկրի չփոխանցելու իր պայմանավորվածությունը]»։
-
11:19
09.07.26
Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ ՀՀ Սահմանադրությունից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները․ Բայրամով
Կարդալ ավելին
-
10:33
09.07.26
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացվում․ Բայրամով
Կարդալ ավելին
-
10:23
09.07.26
«Գործընթացն ընթացքի մեջ է». Բայրամովը՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի մասին
Կարդալ ավելին
-
22:00
07.07.26
Հավատա՞ց Մոսկվան Փաշինյանին. Ռուսաստանը փոխում է քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ
Կարդալ ավելին