Լրահոս
Միջազգային
13:12
01.03.22
840

«Իսկական թրիլեր էր». Լուկաշենկոն` Մոսկվայի և Կիևի բանակցությունների կազմակերպման մասին

Img default alt hy

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է իր պետության տարածքում փետրվարի 28-ին կայացած ռուս–ուկրաինական բանակցություններին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։

«Եթե պատմենք, թե ինչպես ենք կազմակերպել այդ բանակցությունները, իսկական թրիլեր է... Բանակցողները պարզապես կեցցեն, նրանք հիասքանչ էին։ Արեցին ավելին, քան հնարավոր էր։ Նրանք 5 ժամվա ընթացքում գերազանց կատարեցին իրենց աշխատանքն առաջին փուլում»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով` բանակցություններին զգուշավոր լավատեսությամբ է պետք վերաբերվել, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, բայց այս անգամ` արդեն Լեհաստանի և Բելառուսի սահմանին։