Լրահոս
Քաղաքական
19:41
14.10.25
375

Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով:

Այս մասին այսօր հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից և նրա սկսած շարժումից։ Եթե ոչ մի մտահոգություն չունեն, ինչո՞ւ են այսպես ակտիվ ուզում երկարացնել նրա կալանքը»,- ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը զուտ ցույց է տալիս իշխանությունների վախերը։

«Լինելու է մեծ հանրահավաք և մեծ քայլերթ, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելաոճով իրենց չեն կարողանա ամեն անգամ ինչ–որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի։ Ալիքը չի հանգում, ալիքն ավելանում է, անարդարության զգացողությունն ավելանում է։ Գյուղերում մարդիկ են ուղարկում, որ մարդկանց ցուցում տան՝ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են։», – նշել է Կարապետյանը։

Հիշեցնենք` Հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։