Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:15
14.10.25
209

Փաշինյանն ու Ալիևը՝ հայրենակիցնե՞ր. մեծ զավեշտ՝ «փոքր պատերազմի» ավարտի շուրջ

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի կուլիսներում կուրիոզներ են եղել Հայաստանի վարչապետի շուրջ: Փաշինյանը, օրինակ, վերջապես ծանոթացել է այն նույն Դոնալդ Թրամփի հետ, որի հետ մոտ 2 ամիս առաջ փաստաթղթեր էր ստորագրել Վաշինգտոնում: 

Թրամփը, որ ստորագրումից հետո մի քանի անգամ մեր երկրի անվան փոխարեն Ալբանիա է ասել, իսկ Փաշինյանին անվանել՝ այն մյուս տղա, իսկապես կարող էր տեղը չբերել, թե ով է իրեն շնորհակալություն հայտնողը: