Լրահոս
Քաղաքական
18:03
20.07.22
187

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ

Img default alt hy

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․

 

«Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաված տնտեսական և ժողովրդագրական, ինչպես նաև Սիրիայի քաղաքացիների` Հայաստան այցելելու ռեժիմի հեշտացման և մի շարք այլ խնդիրների։

Իշխան Սաղաթելյանն ընդգծել է երկու երկրների պատմական բարեկամությունը և աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի և Սիրիայի ունեցած շահերի, և ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը։

Ամփոփելով հանդիպումը կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը»:

5656

Комментарии: 1

Поделились: 6

Нравится

Комментировать

Поделиться