Լրահոս
Իրավական
20:06
22.10.21
48

Իշխանական բազմակողմանի հարձակում՝ ՄԻՊ-ի դեմ. ՀՀ օմբուդսմենը խանգարում է Բաքվին, նաև Երևանի՞ն. տեսանյութ

Իշխանությունը լայնածավալ հարձակման է անցել Հայաստանի օմբուդսմենի դեմ գործի դնելով հեղափոխական բառամթերքի ամբողջ զինանոցը:

Պաշտպանության նախարարության ինֆորմացիոն ռումբից հետո, թե ուռճացված են Թաթոյանի հայտարարությունները Գեղարքունիքում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների մասին, Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է փորձել զգետնել նրա վարկանիշը՝ rusarm.info-ի հետ հարցազրույցում հայտարարելով, որ Թաթոյանից երբևէ որևէ անաչառ հայտարարարություն չի լսել, նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս: