Լրահոս
Հայաստան
22:49
25.10.21
90

«Իրենք՝ զենքավ, ես՝ մահակավ, ի՞նչ ինի». կոռնիձորցի Արմիկի ունեցվածքը թշնամին քշել-տարել է. տեսանյութ

Բանավոր պայմանավորվածությամբ՝ տեղ-տեղ թշնամուն հանձնված Սյունիքում ավելացել են անասնագողության դեպքերը: ՄԻՊ-ը՝ Սյունիքում 107 ոչխարի ու 5 այծի գողության մասին էր հայտնել:

Դրանք պատկանում էին Կոռնիձորի բնակիչ Արմիկ Ոսկանյանին, որը տեսել է թե ինչպես են ադրբեջանցիները տանում հոտը: Չի համարձակվել առաջ գնալ, որովհետև ասում է՝ լավ է ճանաչում թշնամուն: