Լրահոս
Հասարակական
16:30
16.10.25
727

Իրավապահներին չեմ խաբել, որովհետև հոգևորականին հարիր չէ խաբելը․ Տեր Արամ քահանա

Img default alt hy

Հովհանավանքի վանահայր Տեր Արամ քահանա Ասատրյանը երեկ երեկոյան է հարցաքննվել, այս մասին նա հայտնեց լրատվամիջոցների հետ զրույցում: 

Հարցին, թե ինչ է ասել քննիչներին, նա պատասխանեց. «Առհասարակ ոչ միայն օրենքով չի կարելի ստել, այլև բարոյական չէ ստելը, և հստակ հարցեր են տվել, որոնց ես պետք է հա կամ չէ ասեի, ես էլ չեմ խաբել, որովհետև հոգևորականին հարիր չէ ստելն ու խաբելը, այնպես որ այն հարցերը, որոնք տրվել են, ես ինչ որ իմացել եմ, դրանց շատ ուղիղ պատասխանել եմ : Այդ հարցերը ես Ձեզ չեմ կարող ասել, որովհետև կարծում եմ, որ պետք չէ, բայց ամեն դեպքում հարցաքննություն եղել է»,- ասաց Տեր Արամը:

Դիտարկմանը, որ գերագույն հոգևոր խորհուրդը պարզաբանել է, որ հոգևորականների՝ ցույցերին գնալը անհրաժեշտ է այդ ցույցերը զսպելու համար, և այդ պատճառով է Տեր Արամը ցույցերին մասնակցել, նա արձագանքեց. « Եթե պրակտիկան կա, և պրակտիկան ընդունված է, որ հոգևորականը լինի ցույցերի տեղում, ուրեմն որևէ մեկը խնդիր չունի, բայց այլ հարց է, այդ ցույցերին մարդիկ ուզում են գնալ, թե ոչ»,- ասաց Տեր Արամը՝ հավելելով, որ ստիպողաբար գնացել և կանգնել է ցույցերին: