Լրահոս
Միջազգային
23:00
23.12.22
112

Իրանը կոշտ է զգուշացնում Զելենսկիին. Պուտինը «հակաթույն» ունի ամերիկյան «Պատրիոտների» դեմ

Ուկրաինայի նախագահի կողմից՝ Իրանն «ահաբեկչական», Ռուսաստանին «մեղսակից» երկիր անվանելուց հետո չի ուշացել պաշտոնական Թեհրանի կոշտ արձագանքը Զելենսկիի հասցեին:

Ամերիկացի օրենսդիրների ներկայությամբ նրա համարձակ ելույթից հետո՝ Իրանի արտգործ-նախարարի խոսնակը հիշեցրել է՝ Իրանը երբեք զենք չի մատակարարել հակամարտող կողմերին, իսկ նման անհիմն մեղադրանքների համար Իրանի համբերությունն անսպառ չէ: