Լրահոս
Տարածաշրջան
16:30
14.09.24
211

Իրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերը

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել է շրջանառվող լուրերը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է վաճառում Ռուսաստանին։ 

Այս մասին  հայտնում է Իրանի Tasnimnews լրատվական գործակալությունը։

«Մեկ անգամ ևս հստակ հիշեցնում եմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը: Ցանկացած պնդում, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է վաճառում, սուտ է»,- հայտարարել է Քանանին 

Նա ԵՄ-ին խորհուրդ է տվել խուսափել կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։