Լրահոս
Միջազգային
20:35
19.07.22
112

Իրանը «չի հանձնում» Հայաստանի հետ սահմանը. Պուտինն ու Ռայիսին փորձելու են զսպել Էրդողանին

Թեհրանում որոշվելու է Հայաստանի ճակատագիրը. փորձագետները այսպիսի կարևորություն են տալիս Իրանի մայրաքաղաքում Պուտինի, Էրդողանի ու Ռայիսիի այսօրվա հանդիպմանը:

Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի առաջնորդները, ըստ հայ փորձագետների, քննարկելու են նաև Երևան-Բաքու, Երևան-Անկարա հարաբերությունները: Բանակցություններից առաջ Էրդողանին ընդունել է Իրանի հոգևոր առաջնորդն ու դեմ արտահայտվել հայ-իրանական սահմանի հնարավոր փակմանը: