Լրահոս
Աշխարհ
14:40
03.08.22
112

Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 90-ի

Img default alt hy

Իրանում առնվազն 90 մարդ Է զոհվել վերջերս տեղի ունեցած ընդգրկուն հեղեղումների հետևանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստսի 3-ին այդ մասին հայտնում Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:

Նշվում Է, որ ևս ութ մարդ համարվում Է կորած: Ավելի վաղ հաղորդվել Էր 69 մարդու մահվան մասին: Տեղատարափ անձրևների առաջացրած հեղեղումներն ընդգրկել են Իրանը հուլիսի վերջին՝ պատուհասելով երկրի 31 նահանգներից 24-ին: Ամենից շատ տուժել են Բախտիարին, Սպահանը, Եզդը, Լուրեստանը, Մազանդարանը, Թեհրանը և Չեհարմեհալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: